17:10 , 1 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Վերջին մի քանի օրերին ՄԱԿ-ը և հումանիտար հարցերով իր գործընկերները կարողացել են մեծ քանակությամբ հումանիտար բեռներ` հիմնականում սնունդ և դեղորայք, մատակարարել Սիրիայի մի քանի շրջաններ: Busniess Standard-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Մարտին Նեսիրկին:
Նրա խոսքով, ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը փետրվարի 27-ին Դամասկոսից 31 տոննա օգնություն է ուղարկել Ղամիշլի: Դրանց մեջ մտնում էին դեղորայք, 250.000 մարդու համար պատվաստանյութեր և բժշկական սարքավորումներ:
Հումանիտար կազմակերպությունները նաև օգնություն են մատակարարել Դամասկոսի պաղեստինիցի փախստականների Յարմուկ ճամբար, սակայն խումբը ստիպված էր այնտեղից հեռանալ, քանի որ լուրեր էին տարածվել օգնություն բաշխելու վայրում փորհրաձգությունների մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ