18:18 , 1 մարտ, 2014
1. «Դու պետք է հավատք ունենաս, բժիշկ, որովհետև եթե մարդը կարող է հրեշ դառնալ, ուրեմն հրեշն էլ կարող է մարդ դառնալ»:
Բառնաբաս Քոլինս, «Մռայլ Ուրվականներ»
2. «Ինչո՞ւ մենք երբեք չենք սովորում անցյալը հանգիստ թողնել: Ինչո՞ւ է մեզանից յուրաքանչյուրը ցանկանում կենդանացնել այն: Այս գիշեր ես հասկացա, որ նույնիսկ դրա մասին մտածելն անգամ սխալ է»:
Բառնաբաս Քոլինս, «Մռայլ Ուրվականներ»
3. «Դա կարող է անհնարին լինել միայն այն դեպքում, երբ դու հավատում ես, որ դա անհնարին է»:
Խենթ գլխարկավորը, «Ալիսան հրաշքների աշխարհում»
4. «Չարագործությունը բազմաթիվ դիմակներ է կրում, որոնցից ամենավտանգավորը առաքինությունն է»:
Իչաբոդ Կրեյն, «Նիրհած հովտի լեգենդը»
5. «Մարդիկ կարծում են, թե մեռած ես, ավելի լավ է հենց այդպես էլ մնաս: Գալիս է ժամանակ, երբ լավ մարդիկ նույնպես պետք է դիմակ կրեն»:
Տոնտո, «Միայնակ ռենջերը»
6. «Օգնությունը միշտ էլ գալիս է, երբ մարդիկ պայքարում են բարու ու ճշտի համար»:
Տոնտո, «Միայնակ ռենջերը»
7. «Բոլոր գանձերը չէ, որ արծաթ են ու ոսկի, բարեկամ»:
Կապիտան Ջեք Ճնճղուկ, «Կարիբյան ծովի ծովահենները»
8. «Խելահեղություն ու հանճարեղություն...ապշեցուցիչ է, թե որքան հաճախ են սրանք համընկնում»:
Կապիտան Ջեք Ճնճղուկ, «Կարիբյան ծովի ծովահենները»
9. «Օսկար Ուայլդը մի անգամ ասաց. «Մեր օրերում մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, սակայն ոչնչի արժեքը չգիտեն»»:
Փոլ Քեմփ, «Ռոմային օրագիր»
10. «Եվ դու ուզում ես փշրե՞լ բոլոր երազներդ՝ ասելով, թե այն, ինչ երազում տեսար, ուղղակի շո՞ւն էր: Դա նույնն է, թե ասես. «Նա չի կարող մագլցել լեռը, որովհետև նա պարզապես մարդ է», կամ էլ թե «դա ադամանդ չէ, պարզապես քար է»»:
Սըր Ջեյմս Մեթյու Բարրի, «Կախարդական աշխարհը»
11. «Ոչինչ էլ չի ստացվի, քանի դեռ ոչ ոք չի հավատում նրա ուժերին»:
Սըր Ջեյմս Մեթյու Բարրի, «Կախարդական աշխարհը»
12. «Դու երջանկության մի փոքրիկ լույս ես գտնում այս աշխարհում, ու միշտ ինչ-որ մեկը կա, ով ցանկանում է կործանել այն»:
Սըր Ջեյմս Մեթյու Բարրի, «Կախարդական աշխարհը»
13. «Այդպես փայլում են բարի արարքները այս ձանձրալի ու հոգնած աշխարհում»:
Վիլլի Վոնկա, «Չառլին և շոկոլադի գործարանը»
14. «Չկա այնպիսի մի կյանք, որ կարող եմ համեմատել անբասիր երևակայության հետ: Այստեղ ապրելով` դու կարող ես ազատ լինել, եթե իսկապես դա ցանկանաս»:
Վիլլի Վոնկա, «Չառլին և շոկոլադի գործարանը»
15. «Կյանքն անցնում է շատ մարդկանց կողքով, մինչ նրանք դրա համար փորձում են մեծ պլաններ կազմել»:
Ջորջ Ջանգ, «Կոկային»
16. «Եթե իմացության դռները բացվեին, ամեն ինչ մարդու առջև կհայտնվեր այնպես, ինչպես որ կա` անսահման»:
Ուիլիամ Բլեյք, «Մեռյալը»
17. «Կյանքում միայն չորս արժեքավոր հարց կա. ի՞նչն է սրբազան, ինչի՞ց է ստեղծված հոգին, ինչի՞ համար արժե ապրել և ինչի՞ համար արժե մեռնել: Եվ բոլոր այս հարցերի համար պատասխանը նույնն է` միայն սերը»:
Դոն Ժուան, «Դոն Ժուան դե Մարկո»
18. «Երբեմն հեղափոխությունը հենց այն է, ինչ անհրաժեշտ է համակարգը մաքրելու համար»:
Սանդս, «Մի անգամ Մեքսիկայում»
19. «Ինչ իմաստ կա շնչելու, եթե ինչ-որ մեկն արդեն ասում է քեզ, թե որն է խնձորի ու հեծանիվի տարբերությունը: Եթե ես կծեմ հեծանիվն ու քշեմ խնձորը, ես կիմանամ դրանց տարբերությունը»:
Աքսել Բլեքմար, «Արիզոնյան երազանք»
20. «Կոլոմբոսը չէր մտածի, թե ես խելագար եմ թռչող մեքենա կառուցելու համար, որովհետև պատմությունն ամբողջությամբ երազանքներից է ստեղծված, և ոչ թե կանոններից կամ գրքերից: Դրանք ուղղակի այնտեղ են՝ պատրաստ բացահայտվելու, ինչպես երբ Կոլոմբոսը հայտնաբերեց այս վայրը: Ես չգիտեմ՝ արդյո՞ք նա գտավ իր երազը»:
Աքսել Բլեքմար, «Արիզոնյան երազանք»
