Րաֆֆի Հովհաննիսյանը` մեխակները ձեռքին, Ազատության հրապարակում է


16:28 , 1 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքը՝ ի հիշատակ Մարտի մեկի զոհերի:

Ամբիոնից ելույթով հանդես են գալիս ՀԱԿ համակիրները:

Ազատության հրապարակում է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր տիկնոջ ` Արմինե Հովհաննիսյանի հետ կանգնած է ժողովրդի շարքերում:

Lurer.com-ի թղթակիցը Հովհաննիսյանից հետաքրքրվեց` արդյոք ինքը ելույթ է ունենալու. «Ես օրակարգից տեղյակ չեմ, ես եկել եմ զորակցությունս հայտնելու»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ նրանց ձեռքին կային երեքական մեխակներ, իսկ նրա շուրջ հավաքվել էին սեփական կուսակցության համակիրները: