Գրքեր, որոնք անհնար է կարդալ (16 Photo)


18:00 , 1 մարտ, 2014

Քանդակագործ և նկարիչ Ռենդոլ Ռոզենթոլը բնակվում է Նյու Յորքում: Նա 1969 թ.-ից ի վեր փայտից սքանչելի քանդակներ է կերտում: Նայելով նրա ստեղծագործություններին՝ որևէ մեկի մտքով չի անցնի, որ դրանք պարզապես քանդակներ են: Տեսնելով այս գրքերը՝ մարդ ակամայից ցանկանում է թերթել դրանք, բայց արի ու տես, որ դրանք ամբողջովին փայտից են: Քանդակներն ավարտուն տեսքի բերելու համար Ռոզենթոլը դրանք ներկում է տարբեր գույներով և հարկ եղած դեպքում դրանց վրա տեքստ փորագրում: Նրա քանդակած գրքերն արտաքուստ ոչնչով չեն տարբերվում իրական գրքերից: Հենց այդ պատճառով էլ դիտողի մոտ մի պահ տեսողական խաբկանք է ստեղծվում: Այս տաղանդավոր քանդակագործի բոլոր աշխատանքները ստեղծվում են փայտի մի ամբողջական կտորից: Մի փոքր վրիպում թույլ տալու դեպքում նա ոչ թե հեռացնում է անհաջող ստացված մասը, այլ ամեն ինչ նորից սկսում: Հենց այս բծախնդիր ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ էլ ծնվում են այս գլուխգործոցները:


  

nytimes6.jpg (53270 bytes)