15:45 , 1 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
«Ես հռետոր չեմ, ես ընդամենը զոհվածի ծնող եմ: Ես գտնում եմ, որ մեր հետագա պայքարը մեր միասնության մեջ է, եթե մենք բռունցք լինենք, մեզ չեն կարող հաղթել», -այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց 2008-ի մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հայրը` ազատամարտիկ Էդիկ Հարությունյանը:
Նա ասաց, որ ցանկանում է անդրադառնալ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե իրենց ժողովուրդը վստահում է: Սակայն նրա խոսքը կիսատ մնաց, և հրապարակում կանգնած ժողովուրդը անմիջապես արձագանքեց. «Ա-մոթ, ա-մոթ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ