15:22 , 1 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
«Արտաքին միջամտությունը չի նպաստել Ուկրաինայում իրավիճակի բարելավմանը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը այսօր Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ավարտից հետո հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Արտաքին միջամտությունը չի նպաստել Ուկրաինայում իրավիճակի բարելավմանը: Ուկրաինայի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ապագան. Թող ականատես չլինենք այնպիսի իրավիճակի, որը կհանգեցնի բախումների և թշնամական հարաբերությունների»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ