Իտալացին փորձել է 1,5 մլն դոլարի կոկաին տեղափոխել Հայաստանով


14:58 , 1 մարտ, 2014

Իտալացին փորձել է 1,5 մլն դոլարի կոկաին տեղափոխել ՀայաստանովArmnewstv.am-ը գրում է.

Կանխվել է 3 կգ կոկաինի ներկրումը հանրապետություն: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օրեր առաջ «Զվարթնոց» օդակայանում կանխել է մաքսանենգ իտալացու արարքը: Նա փորձում էր թմրամիջոցի խոշոր խմբաքանակը տարանցիկ փոխադրմամբ Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել Հայաստան:
«Զվարթնոց» օդակայանում մաքսային հսկողության «կանաչ» ուղին հատելուց հետո, վարչության աշխատակիցները հսկողության ենթարկելով իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյի ուղեբեռը, պարզել էին, որ ճամպրուկում անձնական իրերից բացի` օտարերկրացին հատուկ պատրաստված թաքստոցում պահել էր կոկաինը:
Դեպքը աննախադեպ էր, այն բացահայտելու համար գործակցություն է եղել նաև Ազգային անվտանգության ծառայության հետ: Իտալացի Դի Սիմոնե Վալերիանոն առաջին անգամ էր Հայաստանում: Խոստովանել է, որ ճամփորդության վերջին կանգառը` հենց Հայաստանն էր:
Մաքսանենգի հայտարարությամբ` 3 կգ կոկաինի արժեքը` շուրջ 1,5 մլն դոլար է: Հարուցվել է քրեական գործ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ