Մասնագետներ. Ինչ առողջական խնդիրներ կարող են առաջացնել դաջվածքները


14:28 , 1 մարտ, 2014

Մասնագետներ. Ինչ առողջական խնդիրներ կարող են առաջացնել դաջվածքներըAroxj.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի և Դանիայի գիտնականները պարզել են, որ դաջվածքները կարող են լինել մահացու: Բանն այն է, որ դաջվածքի թանաքն իր մեջ պարունակում է տոքսիներ, որոնք հավաքվում են մարդու օրգանիզմում: Դրանք որոշ ժամանակ անց վերածվում են քաղցկեղածին մարմինների առաջացնելով հիմնականում մաշկի քաղցկեղ:Գիտնականները նաև նշում են, որ մարմնի գեղեցիկ նկարազարդումը կարող է դառնալ 20-ից ավելի հիվանդությունների պատճառ:<<Վնասակար գործոններ, որպես էդպիսին չկան, ուղղակի հաճախորդը պետք է հետևողական լինի թե ում մոտ է գնում, համոզված լինի, որ այդ ասեղներն օգտագործվում են մեկ անգամ, պահպանվում են  ստերիլ պայմաններ, բոլոր պարագաները ժամկետի մեջ են: Կարևոր են նաև ներկերի որակը և այն պայմանները որտեղ արվում է դաջվածքը:  Մյուս կարևոր պայմանն այն է, որ մասնագետը ճիշտ ներկայացնի այսպես ասած հետդաջվածքային խնամքը, ինչը շատ դեպքերում չի արվում>>,- այս մասին Aroxj.am-ին հայտնեց դաջվաքի մասնագետ Գագիկ Մկրտչյանը:

Մաշկաբան Կարեն Վարդանյանն էլ նշեց, դաջվածք անելը համարվում է փոքրիկ վիրահատական միջամտություն և ցանկալի է, որ արվի բուժհաստատությունում ստերիլ գործիքներով, որակյալ ներկանյութերով. <<Այդ կանոնները չպահպանելու դեպքում հավանական բարդությունները կարող են լինել սկսած տեղային բարդություններից, մինչև ինֆեկցիոն գործոններ անգամ հեպատիտ  B, C, D, A: Անպայման պետք է հաշվի առնել օրգանիզմի անհատական գերզգայունությունը ներկանյութերի նկատմամբ, որոնք կարող են բերել ալերգիկ ռեակցիաների>>:  Բայց քանի որ այսօր գրեթե ոչ ոք դաջվածք չի անում բուժհաստատություններում մաշկաբանը դժվարանում է ասել, թե որքանով են այս կանոնները պահպանվում:

<< Իմ հաճախորդների թվում շատ մեծ տոկոս կազմում են հենց բժիշկները >>,- նշում է Գագիկ Մկրտչյանն ավելացնելով, որ նրանց հետ բազմիցս խոսել են դաջվաքի արդյունքում առաջացող հնարավոր վտանգների մասին և եկել այն եզրակացության, որ  բարդությունները կարող են առաջ գալ միան անորակ ներկանյութերի, բազմակի օգտագործման ասեղների և ստերիլ պայմանների բացակայության հետևանքով: Ինչ վերաբերվում է հեպատիտ C -ին Գագիկը վստահաբար ասում է, որ անգամ այդպիսի խնդիրներ ունեցողների դեպքում կարելի է անհատական վերաբերմունք ցուցաբերել և անել դաջվածքը. << Երբևէ չեն եղել դեպքեր, որ հրաժարվեմ որևէ մեկին դաջվածք անելուց: Հրաժարվում եմ միայն այն դեպքում, եթե հաճախորդը մինչև 18 տարեկան է: Պատճառն այն է, որ այդ տարիքայինները դեռ ուղեղով կազմավորված չեն, բացի այդ էլ մարմինը կազմավորված չէ>>:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ