13:44 , 1 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
«Աքիլես ավտովարորդների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ Ճանապարհային ոստիկանությունը երկրորդ գծում կանգնելու, ուղևոր իջեցնելու կամ վերցնելու համար տաքսիների վարորդներին տուգանում է որպեսզի իր բյուջեն լցնի:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ դիմել են Ճանապարհային ոստիկանությանը, որտեղից պատասխանել են, որ վարորդները պետք է կանգնեն թույլատրված տեղերում:
«Առաջարկում ենք վերանայել օրենքն ու չտուգանել տաքսիների վարորդներին»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը` նշելով, որ հաճախ ուղևորներն են պահանջում չթույլատրված տեղերում կանգնել, իսկ տաքսիների վարորդներն էլ ստիպված են լինում այդ խախտումներն անել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ