13:40 , 1 մարտ, 2014
ՀԱԿ այսօրվա հանրահավաքի շուրջ հետաքրքրությունը բավական մեծ է։
Անշուշտ, դեր ունեն թե՛ օրվա խորհուրդն ու թե՛ այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսելու է երկար ընդմիջումից հետո։
Սակայն հանրահավաքի «քաշը» մեծացել է առավելապես այն պատճառով, որ հասարակության մեջ չափազանց մեծ է դժգոհության ալիքը՝ պայմանավորված իշխանության ոչ էֆեկտիվ կառավարմամբ:
Դժգոհության ալիքը, սակայն, բավարար հիմք չէ քաղաքական նոր գործընթաց գեներացնելու համար. բովանդակային հարթության մեջ ու ինստիտուցիոնալ կայացվածության առումով՝ ընդդիմությունը դրան չի ձգում:
Ըստ այդմ՝ այսօվա հանրահավաքը, որպես առանձին վերցրած միջոցառում, բազմամարդ է լինելու ու ստացվելու է:
Գործընթաց հազիվ թե գեներանա, որովհետև ընդդիմությունը չունի «ի՞նչ անել» հարցի պատասխանը։