12:58 , 1 մարտ, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ավետիք Սարգսյանն Արևադաշտի գյուղապետարանի շենքում բնակություն է հաստատել 1987թ-ից, երբ այն լքված ու կիսաքանդ շինություն էր: Վեց տարի անց` այդտեղ հաստատվեց նաև Արևադաշտի գյուղապետարան: Հաշտ ու խաղաղ ապրել են մինչև 2012թ-ը, երբ գյուղապետը ավագանու որոշմամբ շենքը դարձրեց համայնքային սեփականություն և Ավետիք Սարգսյանին վտարելու պահանջով դիմեց դատարան: Հայցը բավարարվեց:
Ավետիք Սարգսյանը դժգոհում է պայքարի անհավասար հնարավորություններից: Գյուղապետի հետ վեճերն իր համար սովորաբար ավարտվում են ոստիկանությունում: Այսօր արդեն բնակիչ-գյուղապետ հակամարտությունը տեղափոխվել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ