16 իմաստուն միտք արտասահմանյան գրականության էջերից


21:30 , 1 մարտ, 2014

1. Եթե մարդիկ ուղղակի կարողանան մի փոքր սիրել իրար, նրանք կարող են այնքա՜ն երջանիկ լինել: Էմիլ Զոլա

2. Դու չես կարող հույսդ դնել աչքերիդ վրա այն ժամանակ, երբ երևակայությունդ ֆոկուսից դուրս է: Մարկ Տվեն

3. Դադարիր մտահոգվել ծերանալու մասին և մտածիր մեծանալու մասին: Ֆիլիպ Ռոթ

4. Եթե կատարելություն ես փնտրում, երբեք գոհ չես լինի: Լև Տոլստոյ

5. Ի՞նչ իմաստ ունի չափազանց շատ անհանգստանալ այն մասին, թե ինչ կարող էինք անել մեր կյանքի ընթացքը կարգավորելու համար: Անկասկած, բավական է և այն, որ իմ և ձեր նմանները փորձում են փոքրիկ ներդրում ունենալ ճշմարիտ արժեքների ստեղծման գործում: Այն, որ մեզնից ոմանք անկախ արդյունքից պատրաստ են իրենց կյանքում բազում զոհաբերությունների գնալ այսպիսի նպատակների իրականացման համար, պարծանքի ու գոհության արժանի քայլ է: Կազուո Իսիգուրո  

6. Երբ մենք սիրում ենք, մենք միշտ ձգտում ենք դառնալ ավելի լավը: Երբ մենք ձգտում ենք դառնալ ավելի լավը, մեր շուրջ ամեն ինչ ևս ավելի լավն է դառնում: Պաուլո Կոելիո

7. Ճշմարտությունն այնպիսի բան է, որը հօդս չի ցնդում անգամ այն ժամանակ, երբ դադարում ես հավատալ դրան: Ֆիլիպ Քինդրեդ Դիք

8. Կարևոր չէ, թե մարդ ինչ է ծնվում, կարևորն այն է, թե մեծանալով ինչ է դառնում: Ջոան Ռոուլինգ

9. Ես հույս ունեմ. առանց դրա ես չէի կարող ապրել: Հերբերտ Ջորջ Ուելս

10. Խորհուրդ կտամ երբեք վաղը չանել այն, ինչ կարող եք անել այսօր: Հետաձգումը ժամանակի գող է: Չարլզ Դիքենս

11. Ես մարդկանց հարուստ եմ անվանում այն ժամանակ, երբ նրանք ի վիճակի են բավարարել իրենց երևակայության պահանջները: Հենրի Ջեյմս

12. Մի փնտրեք երջանկություն ձեզ համար, փնտրեք երջանկություն բոլորի համար: Դևիդ Լևիթեն

13. Ապագան կարող էր դասավորվել այս կամ այն կերպ: Ապագայի ապագաները երբեք այսքան քարքարոտ չեն եղել: Խաղադրույք մի կատարիր ապագայի վրա: Հետևիր խորհրդիս և ապրիր ներկայով: Մարտին Էմիս

14. Ես գիտեմ, որ կարող եմ անել դա, քանի որ իմ ուժերով գնացի Լոնդոն և բացահայտեցի գաղտնիքը… Ես ուժեղ էի և ես գիրք գրեցի, իսկ դա նշանակում է, որ ես կարող եմ անել ցանկացած բան: Մարկ Հեդոն

15. Եթե ոչինչ չփորձես, չես կարող ձախողվել… Ուզածդ կյանքով ապրելու համար ողնաշար է պետք ունենալ: Ռիչարդ Յեյթս

16. Ավելի լավ է նայել երկնքին, քան ապրել այնտեղ: Թրումեն Կապոտե