Բարի գարուն բոլորիս, թող էլ չլինեն «մարտիմեկեր»


12:14 , 1 մարտ, 2014

Բարի գարուն բոլորիս
Բարի գարուն բոլորիս, արեւ, ծաղիկներ եւ ուրախություն, երեխայի ծնունդ եւ երջանիկ զույգեր, խաղաղ եւ արժանապատիվ ծերություն եւ անհոգ մանկություն, գարնանային տրամադրություններ եւ խաղաղություն..., թող այլեւս չլինեն «մարտիմեկեր», թող այլեւս կարմիրը լինի միայն երեխաների թուշիկներին եւ աղջնակների այտերին եւ ոչ երբեք` մեր քաղաքի փողոցներում, թող մարտիմեկյան ողբերգությունը լինի վերջինը եւ թող լույս իջնի բոլոր զոհերի շիրիմներին, թող ազգս հանդարտվի եւ հավատա իր վաղվա օրվան, թող այլեւս ոչ մի տխրություն չմթագնի մարդկանց հոգիները, թող իշխանության եւ ընդդիմության սխալները չլինեն ճակատագրական, թող չարության եւ անհանդուրժողականության թույնը հեռանա մեր հոգիներից, թող մարդը մարդավայել ապրելու եւ ստեղծագործելու հնարավորությունը եւ երջանկությունն ունենա, քանի որ այսօր գարնան առաջին օրն է, եւ սկսվում է մեր հոգիների մաքրման շրջանը, ուրեմն փորձենք մաքրել մեր հոգիները չարությունից, թույնից ու նախանձից....երբեք ուշ չէ դեպի աստված գնալով մարդանալը...Բարի գարուն բոլորիս: