ՀՀ–ում մալուխային հեռուստատեսային ծառայությունները հեռահաղորդակցության ոլորտի ամենաարագ աճող շուկաներից է. հետազոտություն


11:45 , 1 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտին: Հետազոտությունը ներառում է մալուխային հեռուստատեսային ծառայությունների շուկան, բջջային հեռախոսակապի ծառայությունների շուկան, ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան, լարային հեռախոսակապի ծառայությունների շուկան, ինչպես նաև Երևանում հեռահաղորդակցության ոլորտի փոխլրացնող սարքավորումների (բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, պլանշետներ, հեռուստացույցներ և այլն) օգտագործումը: 

Հետազոտության արդյունքները թույլ են տալիս գնահատել ոլորտի ներկա իրավիճակը, վերջին տարիների զարգացումները, վերլուծել հիմնական մասնակիցների գործունեությունը և կանխատեսել ոլորտի զարգացման միտումները:

Ինչպես վկայում է ուսումնասիրությունը, ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի վրա բավականին սահմանափակ է եղել: 2013թ.-ին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի հասույթն ընթացիկ գներով (առանց ԱԱՀ) գերազանցել է 2008թ.-ի ցուցանիշը 7%-ով, ընդ որում 2013թ.-ին ոլորտի ամբողջ հասույթի գերակշռող մասը` 64%-ը, ապահովել է բջջային հեռախոսակապը, 17%-ը`ինտերնետ հասանելիությունը, 13%-ը`լարային հեռախոսակապը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի մալուխային հեռուստատեսային ծառայությունների շուկան հեռահաղորդակցության ոլորտի ամենաարագ աճող շուկաներից է, և 2008-2013թթ.-ին այս շուկայի հասույթն աճել է ավելի քան 4 անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ