Ռուբեն Թովմասյանը Ուկրաինայում Լենինի արձանների ապամոնտաժումը համարում է վանդալիզմ, վայրի ցեղերի ձեռքի գործ


11:37 , 1 մարտ, 2014

Ռուբեն Թովմասյանը Ուկրաինայում Լենինի արձանների ապամոնտաժումը համարում է վանդալիզմ, վայրի ցեղերի ձեռքի գործPanorama.am-ը գրում է.

Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախկին նախագահ, այժմ ՀԿԿ կենտկոմի բյուրոյի անդամ Ռուբեն Թովմասյանը Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ զանգահարել է ուկրաինացի իր գաղափարակից, Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության նախագահ Պյոտր Սիմոնենկոյին և զորակցություն հայտնել: 

«Ես զանգահարել եմ և խնդրել, որ նա իր ընտանիքի անդամներին ուղարկի ինձ հյուր, որպեսզի նրանք զերծ մնան այդ երկրում կատարվող վայրագություններից և նրանց նկատմամբ դատասխան տեսնելուց», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Թովմասյանը: Սակայն Սիմոնենկոն, նրա խոսքով, շնորհակալություն է հայտնել և ասել, որ չի ցանկանում հեռանալ իր հարազատ երկրից:

Նա նկատեց, որ Ուկրաինայում կատարվող իրադարձությունների ժամանակ այդ երկրի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները դժվարին պայմաններում են հայտնվել ու «մայդանականների կողմից հետապնդումների են ենթարկվում»: Բայց Թովմասյանը վստահ է, որ իր գաղափարակիցները «պատվով դուրս կգան» ստեղծված իրավիճակից:

Ինչ վերաբերում է Ուկրաինայում կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանների ապամոնտաժմանը, ապա Թովմասյանը դա վանդալիզմ է համարում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ