11:37 , 1 մարտ, 2014
Պետք է ինչ-որ կերպ շեղել ուշադրությունը ՀԱԿ-ի Մարտի 1-ից: Ի՞նչ անել:
-ցույցեր, երթեր, հայտարարություններ ու ելույթներ՝ մի կողմից
-գարնան առաջին օրը շնորհավորող պրիմիտիվություն մյուս կողմից
Մի էլ փորձեք պայքարել իմ գլխի՝ իմ մտքերի համար. դուք դրանց տերը չեք, միեւնույն է, ամեն անգամ այս օրը հիշելու եմ այն, ինչ տեսել եմ իմ քաղաքում ու, միեւնույն է, միշտ էլ ուրախանալու եմ, որ վերջապես նորից գարուն է:
...մակերեսային քաղաքականությունը ձեր գործն է, ես չեմ ուզում ձեր ձեռքին խաղալիք լինել: Ես գիտեմ՝ ինչպես իսկապես հարգել իմ երկրի համար զոհվածներին ու գիտեմ՝ ինչպես անել, որ մեր գարունը էսօրվա պես միշտ լուսավոր ու մաքուր լինի: Նույնն էլ Ձեզ եմ ցանկանում, մարդիկներ ջան: