Ինչո՞ւ էին որոշ ժողովուրդներ արհեստականորեն դեֆորմացնում գանգը


14:45 , 1 մարտ, 2014

 

Համաշխարհային պատմության ողջ ընթացքում տարբեր ժողովուրդներ կիրառում էին գանգի արհեստական դեֆորմացիա, որպեսզի դրան բնականից տարբեր ձև տան: Հնէաբանական հայտնագործությունները փաստում են, որ դեռևս որոշ նեանդերթալցիների, ինչպես նաև գունների և ալանների, արևելյագերմանական ցեղերի, մայանների, ինկերի և ավստրալացի աբորիգենների մոտ կիրառվում էր այդ միտումը: Դեֆորմացիայի գործընթացը սկսում էին գրեթե ծնվելուց հետո, երբ երեխայի գանգի հյուսվածքները առավել ճկուն են, իսկ ցանկալի ձևը տալիս էին ձիգ վիրակապերի և փայտե տախտակների միջոցով: Այդ սովորույթների հիմնական պատճառը ցեղը յուրահատուկ դարձնելու և առանձնացնելու ցանկությունն էր, կամ էլ սոցիալական դիրքի և էսթետիկ պատկերացումների արտահայտման եղանակ