Հիպերռեալիզմի և սյուրռեալիզմի միաձուլում Ջոուել Ռեայի 30 կտավներում


11:35 , 1 մարտ, 2014

Ժամանակակից նկարիչներից այսօր կանդրադառնանք ավստրալացի տաղանդավոր արվեստագետ Ջոուել Ռեային: Ռեան ծնվել է 1983թ.-ին: 2003թ.-ին ավարտել է Քուինսլենդի արվեստի քոլեջը: Նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ի և Ավստրալիայի պատկերասրահներում ու արժանացել բազմաթվ հեղինակավոր մրցանակների: Նրա աշխատանքները տպագրվել են նաև արվեստի հայտնի պարբերականներում: Ռեան համարվում է 30 տարեկանից ցածր տարիք ունեցող այն 30 արվեստագետներից մեկը,  ովքեր հեղափոխում են գեղարվեստի աշխարհը:

Ինքը՝ Ռեան, իրեն համարում է ժամանակակից սյուրռեալիստ նկարիչ, սակայն նրա աշխատանքները պարունակում են նաև հիպերռեալիստական տարրեր, ինչպես նաև 18-րդ դարի ռոմանտիզմի հետքեր: Համաձայնեք, որ այս ոճերի միաձուլումն անչափ  հետաքրքիր կարող է լինել, ու այսպես կարող են ստեղծագործել միայն երևակայական անսպառ թռիչք ունեցող իսկական տաղանդները:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք Ռաֆալ Օլբինկիի սյուրռեալիստական կտավներին: Համեմատության համար դրանք կարող եք դիտել այստեղ ու համոզվել, որ արվեստը սահմաններ չունի, ու անկրկնելի է՝ ինչպես դրանց ստեղծող արվեստագետները, ովքեր ունեն իրենց հատուկ մտածողություն, երևակայություն, զգացողություններ ու նկարչության տեխնիկա:
Դե իսկ Ռեայի ստեղծագործությունները վայելեք ստորև:

© Joel Rea 

Catalogue Thumb

ElevationEdge of the World

Catalogue Thumb
Catalogue ThumbCatalogue Thumb

 

Catalogue Thumb
Catalogue Thumb

Catalogue ThumbCatalogue ThumbCatalogue ThumbCatalogue Thumb