10:56 , 1 մարտ, 2014
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, անդրադառնալով նախարար Դերենիկ Դումանյանի` պոլիկլինիկաներում որոշ ծառայությունների համար 500-1000 դրամ, իսկ հղիության ախտաբանության համավճարն օրական 5000 դրամ սահմանելու որոշմանը, ապա դրա հետաձգմանը, նշել է.
«Իմ կարծիքով՝ Դումանյանը ոչ թե նախարարների առումով է բան ուզում ասել, այլ այն խնդիրն է, որ ամեն մեկը գալով նախարար՝ ինչ-որ նորամուծություններ է ուզում անել, այս մարդն էլ սա է անում։ Բայց հուլիսի 1-ին էլ չի ներդրվի պոլիկլինիկայի համավճարը, որովհետև խնդիրը քաղաքական է, որովհետև ՀՀԿ-ն կուրծք էր ծեծում ու ասում՝ մեծ նվաճում ունենք, անվճար ենք սարքել։ Իսկ երբ նման մեծ աղմուկ բարձրացավ, անմիջապես հետ կանգնեցին համավճարից»,- գրում է «Առավոտը»։