Ռուսաստանի դեմ խաղում Հայաստանին կմարզի Վարդան Մինասյանը (video)


09:56 , 1 մարտ, 2014

Yerevannews.am-ը գրում է.

Մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան խաղում հայ ֆուտբոլիստները կխաղան Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Այս մասին «Ֆուտբոլի ժամը» հաղորդաշարի ժամանակ, երեկ հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը ներկայումս ՀՖՖ տեխնիկական տնօրենն է: Իսկ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, վաղը կժամանի Երեւան, կսկսի ավելի խորը ուսումնասիրել Հայաստանի հավաքականը: Ռուբեն Հայրապետյանը մտադիր է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանին առաջարկել լինել նորանշանակ մարզչի մարզչական շտաբում: ՀՖՖ նախագահը գտնում է, որ Հովսեփյանի համար դա լավ փորձ կլինի: