10:11 , 1 մարտ, 2014
Հանգիստ հաղթական:
Հայաստանում մի վատ սովորություն է առաջ գալիս: Մարդիկ ինչ-որ քայլեր են անում, զգում են, որ իրենց քայլը այդ պահին սխալ էր, ու իրավիճակից դուրս գալու համար ակցենտ են դնում իրենց երեխաների վրա: Պետք չէ երեխաներին խառնել քաղաքական խաղերին ու նկրտումներին, նրանք ավելի լավ է դպրոցում իրենց հասակակիցների հետ իրենց դասերը սովորեն ու չանհանգստանան այս կամ այն հարցից: Երեկ էլ Նիկոլը այդ քայլին դիմեց. պետք չէր, բայց, ինչևէ, արածն արված է:
Ի ուրախություն մեզ՝ Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը նոր մարզիչ ունի, էն էլ ինչ մարզիչ, ծնունդով բանեկրի, պանիրների ու ժամերի երկրից է՝ Շվեցարիայից: Բերնար Շալլանդը, ասում են, փորձառու մարզիչ է: Դե ամսի 5-ին ստուգողական հանդիպում ունենք, տեսնենք՝ ինչ կանի մեր նոր մարզիչը, որին մենք երկար ենք սպասել:
Ապագա մայրերը շատ արագ մոբիլիզացվեցին, բողոքի ակցիա արեցին ու Դերենիկ Դումանյանը իր որոշումից ետ կանգնեց, հետաձգեց վճարովի պոլիկլինիկաների հարցը: Հիմա մեկ երկու առավելություն, որոնք ոչ մի ակցիայի ժամանակ չէի տեսել:
1.Կանայք առանց ավելորդ աղմուկի հստակ պահանջ դրեցին:
2.Քաղաքական ոչ մի արտահայտություն չհնչեցրեցին:
3.Ներկայացրեցին իրենց առարկությունները:
4.Քաղաքական ուժերի սադրանքներին չտրվեցին:
5.«Ճակատամարտը» հաղթեցին, համոզված եմ՝ «պատերազմն էլ» կհաղթեն:
Հանգիստ գեղեցիկ հաղթանակ:
Ուկրաինայի ողջ հասարակությունը ուշի ուշով հետևում էր Յանուկովիչի ասուլիսին, մի փոքր ավելի ուշադիր այդ նույն ասուլիսին էին հետևում նաև հայերը: Ասուլիսը նոր բան չասեց, ասուլիսը ամեն ինչ թողեց այնպես, ինչպես կա: Ուղղակի մենք բոլորս հաստատ իմացանք, որ Յանուկովիչը Ռոստովում է ու ողջ առողջ է: Ուղղակի ցրվեցին միֆերը Յանուկովիչի անհավանական տեղափոխությունների մասին: