Ջոն Լենոն. «Հիմա մենք Հիսուս Քրիստոսից էլ հռչակավոր ենք»


00:12 , 4 հուլիս, 2012

Հիշու՞մ եք Ջոն Լենոնի հայտնի խոսքը. «Հիմա մենք Հիսուս Քրիստոսից էլ հռչակավոր ենք»: Այս հայտարարությունը լսելուց հետո տեխասյան մի փոքրիկ քաղաքի ռադիոկայան «Բիթլզի» ձայնասկավառակների հրապարակային խարույկ կազմակերպեց: Հաջորդ օրն իսկ կայծակը խփեց ռադիոկայանի շենքին: Հիմա կասեք անքննելի՞ են Աստծու գործերը, իսկ ես ասում եմ՝ ճիշտ է, հաճախ հապաղում է Ատծու պատիժը, բայց (թող ներեն ինձ բիթլները) վաղ, թե ուշ վրա է հասնում: Ժամանակ անց, մի ֆանատիկոս որոշելով ավելի հռչակավոր դառնալ, քան Լենոնը, գնդակահարեց նրան առանց խոսքի: