10 կանոն գարունը առողջ սկսելու համար


09:32 , 1 մարտ, 2014

10 կանոն գարունը առողջ սկսելու համարAroxj.am-ը գրում է.

Ամեն օր նախաճաշից առաջ  1 բաժակ ջուր խմեք:  Ջուրն օգնում է օրգանիզմից հեռացնել տոկսիները և լավացնում է մաշկի գույնը, ավելի առողջ տեսք հաղորդում:

Զգուշացեք մրսածությունից: Անգամ ամենաարևային ու տաք թվացող եղանակը գարնանը կարող է դառնալ լուրջ մրսածության պատճառ, եթե ժամանակից շուտ հրաժարվեք տաք հագուստից:

Ավելի շատ կերեք կանաչեղեն: Հատկապես գարնանը աշխատեք օգտագործել բուսական կերակուրներ, դարձրեք դրանք ձեր սննդակարգի անբաժանելի մասնիկը, որովհետև ձմռան ամիսներից հետո վիտամիններն ու ֆերմենտները անհրաժեշտ են յուրաքաչյուրին:

Եղեք ավելի ճկուն և հնարամիտ:  Ճկուն մարդիկ ավելի հեշտ են տանում սթրեսները և ավելի հանգիստ են հաղթահարում դժվարությունները:

Շատ շարժվեք: Բազմոցից վեր կացեք: Հաճախ գնացեք զբոսնելու, հեծանիվ վարելու: Գարնան զբոսանքը  հատկապես արևային եղանակին շատ օգտակար է հրաշալի ինքնազգացողություն ունենալու համար:

Մտածեք ձեր լյարդի մասին: Հնարավորինս շատ օգտագործեք բնական կերակուրներ թարմ մթերքներից:  Խուսափեք բարձր աստիճանի ջերմային մշակումներով սննդից, ինչպես նաև այնպիսի սննդատեսակներից, որոնք պարունակում են օրգանական ու քիմիական տարրեր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ