08:18 , 1 մարտ, 2014«ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ու պատգամավորուհիներից շատերը նոր բիզնես են հիմնել. իրենց ֆեյսբուքյան գրառումների ու ելույթների դեմ ընդդիմադիր ճամբարից հնչած պատասխանները պարզապես վաճառում են ՀՀ նախագահի նստավայրի կոնկրետ աշխատակիցների վրա։
«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականներն այդ պատասխանները ներկայացնում են անձամբ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, և իրենց ընդդիմախոսը որքան բարձր դիրք է զբաղեցնում և որքան սուր է պատասխանում, այնքան մեծ է հոնորարի չափը։ Իսկ հոնորարը սովորաբար լինում է դրամաշնորհների կամ զանազան արտոնությունների տեսքով։
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ ամենն ասեկոսեներ են։ «Ես՝ որպես ակտիվ մարդ, երբեք խոսք չեմ ասել՝ հետո որևէ մեկին ցույց տալու համար»,-ասաց նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։