00:50 , 1 մարտ, 20141in.am-ը գրում է.
Այս տարի «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունն է: Այս ժամանակահատվածում ոչ պատերազմները, ոչ արհավիրքները կինոյի աշխարհի մարդկանց չեն կարողացել ստիպել հրաժարվել իրենց տոնից:
Մեծ սկանդալներ, հաղթանակներ և հիասթափություններ, ամենագեղեցիկ և հայտնի աստղերի շքերթ. այս ամենը հնարավոր է տեսնել միայն «Օսկարի» մրցանակաբաշխությանը: Այդ երեկոյին ամբողջ աշխարհն է սպասում:
Առաջին անգամ «Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1929 թ. և ընդամենը 15 րոպե է տևել, քանի որ Կինոակադեմիան հաղթողներին երեք ամիս առաջ էր հայտարարել: «Ռուզվելտ» հյուրանոցում տոնական ճաշին 250 հյուր էր հրավիրված, իսկ արձանիկները շնորհվում էին 13 անվանակարգերում: Սակայն հետագայում պարզ դարձավ, որ հաղթողների անունները նախապես հայտարարելը տոնը զրկում է ինտրիգից: Այսպես հայտնվեց հայտնի ծրարը: Այնպիսի օսկարակիրներ, ինչպիսիք են Մերի Փիքֆորդը, Բեթ Դևիսը և Կլարք Գեյբլը, մինչև վերջին րոպեն հեռախոսների մոտ նստած սպասում էին արդյունքներին, և երբ պարզվել է, որ հենց իրենք են հաղթողները, արագ շտապել են ստանալ իրենց մրցանակները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տոնակատարությունները ավելի համեստ են եղել, իսկ արձանիկը գիպսից է եղել: Ամեն ինչ փոխվեց 1953 թ., երբ շոուն առաջին անգամ հեռարձակվեց հեռուստատեսությամբ...
Այսօր «Օսկարը» նորաձևության մեծ ցուցադրություն է: Անհանգստացնում է միայն դերասանուհիների առողջական վիճակը, քանի որ տարեցտարի նրանք ավելի ու ավելի են նիհարում: Իսկ հանդիսատեսներից և ոչ մեկը չի ցանկանա տեսնել, թե ինչպես տարվա լավագույն դերասանուհին չի կարողանում վերցնել չորս կիլոգրամ կշռող արձանիկը: