Ուկրաինան պաշտոնապես սկսել է Յանուկովիչի՝ ՌԴ-ից արտահանձնման գործընթացը


00:26 , 1 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը սկսում է փաստաթղթերի պատրաստումը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի` Ռուսաստանի Դաշնության տարածքից արտահանձնման համար` համապատասխան դիմում ուղարկելով իր ռուսաստանյան գործընկերներին:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամլո ծառայությանը հղումով, այսօր Դոնի Ռոստովում անցկացված մամլո ասուլիսով Յանուկովիչը հաստատել է, որ գտնվում ՌԴ տարածքում, ինչի կապակցությամբ Գլխավոր դատախազությունը պատրաստ է նրան Ուկրաինա բերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ