Երեկույթ` Օսկարի պատվին (ֆոտո)


00:19 , 1 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Լոս Անջելեսում, որտեղ աստղերն առանց այդ էլ ավելի շատ են, քան երկնքում, այս օրերին էլ ավելի են շատացել` ի հեճուկս հասարակ մահկանացուների: «Օսկար» կինոմրցանակի շնորհման նախաշեմին Հրեշտակների քաղաք են ժամանում հայտնի դեմքեր ամբողջ աշխարհից, իսկ աշխարհիկ միջոցառումների քանակը մեծանում է օրըստօրե:

Երեկ տեղի ունեցավ հերթական երեկոն, որը կազմակերպել էր ռեփեր և երգահան Ֆարել Ուիլյամսը: Այս մասին տեղեկանում ենք Heat.ru կայքից:

Կատարողը հավաքել էր իր բոլոր ընկերներին, որպեսզի նշեր Կինոակադեմիայի կողմից իր աշխատանքներից մեկի ճանաչումը: Հիշեցնենք, որ «Happy» ստեղծագործությունը, որն առաջադրվել էր «Օսկարի» թեկնածուների ցանկում, դարձել է «Անճոռնի ես» մուլտֆիլմի սաունդթրեք: