Ողբերգական ավտովթար Վանաձորում` բախվել են Lexus-ն ու «07»-ը, վերջինիս վարորդը հիվանդանոցում մահացել է


23:41 , 28 փետրվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` փետրվարի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Վանաձորի բնակիչներ 27-ամյա Արտյոմ Գասպարյանի վարած Lexus մակնիշի 76 VV 007 համարանիշի և 53-ամյա Ռոլանդ Տոնոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 99 AT 991 համարանիշի ավտոմեքնաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2107-ի վարորդ Ռ. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ քիչ առաջ մահացել է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ