Արցախում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը


23:34 , 28 փետրվար, 2014

Արցախում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակըArmnewstv.am-ը գրում է.

Վաղ առավոտից՝ մարդաշատ էին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր տանող փողոցները: Հուշահամալիրում Արցախի հոգեւոր եւ աշխարհիկ բարձրաստիճան պաշտոնյաներն էին՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Ինչպես 88-ի փետրվարին՝ այսօր էլ Արցախում միաբանության ոգին է իշխում, վստահ են նրանք, ովքեր 88-ի այս օրերին հրապարակում էին: Սումգայիթից փրկված հայերը 26 տարի անց էլ մնում են ունեզրկված, միջազգային գնահատական էլ` սումգայիթյան ջարդերին, շարունակում է բացակայել: Արցախի արտգործնախարարը այս ձեւակերպումներում նաեւ հետագա աշխատանքի հիմնական ուղղություններն է տեսնում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ