Օբաման և Բայդենը առողջ ապրելակերպ քարոզող տեսահոլովակի համար վազել են Սպիտակ տնով (տեսանյութ)


23:28 , 28 փետրվար, 2014

Օբաման և Բայդենը առողջ ապրելակերպ քարոզող տեսահոլովակի համար վազել են Սպիտակ տնով (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը առողջ ապրելակերպ քարոզող Lets Move արշավի տեսանյութի համար վազել են Սպիտակ տնով: 

«Պարոն նախագահ, դուք պատրա՞ստ եք շաժվել»,- հարցնում է Բայդենը Օբամային, որից հետո քաղաքական գործիչները դուրս են վազում Օվալաձև կաբինետից և վազում են Սպիտակ տան շուրջը: 

Մուտքի մոտ Օբաման և Բայդենը վարժություններ են անում, այնուհետև կրկին վերադառնում են կաբինետ, որպեսզի մի քիչ ջուր խմեն: 

«Կրկնե՞նք մեկ շաբաթ անց»,- հարցնում է Օբաման, որով էլ ավարտվում է տեսահոլովակը: 

Միշել Օբաման Lets Move արշավով կոչ է անում ամերիկացիներին առողջ սնունդ ուտել և ավելի շատ շարժվել, փոխանցում է Ria Novosti-ն: