Իրական մեղավորներին քննադատելու փոխարեն առաջ են քաշում նոր հարցեր որոնք ավելի են բարդացնում իրավիճակը


22:46 , 3 հուլիս, 2012

Ինչ նողկալի են մարդիկ...
Այն ժամանակ երբ ամբողջ ազգը սգում է մարդային կյանքի կործանումը, առանձին մարդիկ այս ողբերգությունը օգտագործում են որպես որոշ մարդկանց կամ կառույցների հանդեպ իրենց վերաբերմունքը արտահայտելու ելակետ: Իրական մեղավորներին քննադատելու փոխարեն առաջ են քաշում նոր հարցեր որոնք ըստ էության ավելի են բարդացնում իրավիճակը: Քննադատում են այն մարդուն որից հետապնդվելու հավանականությունը մինիմալ է, քանի որ իրենց մեջ քաջություն չեն գտնում «այլազգի Ռուբոներին» քննադատել: Ուղղակի չեմ հասկանում թե ինչու են Ալեն Սիմոնյանը և իր նմանները փորձում հասարակության հայացքը իրական մեղավորներից շեղել դեպի անմեղները: Այսպիսի գործունեությունը պառակտում է միավորված շարժում սկսելու պատրաստ մարդկանց բանակը: Գուցե սա պատվեր է... 
Մեզ հայտնի է հին հռոմեակա ասացվածքը. լատ. divide et impera-«Բաժանիր որ տիրես»: Հույս ունեմ, որ սա ուղղակի իմ ենթադրությունն է, այլապես կիրականա այն հոռետես հայերի կարծիքը թե հայ ազգը ինքն իր զավակների արյունը խմելով կարբի և կկործանվի...