Վաղը Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ


22:58 , 28 փետրվար, 2014

Aysor.am-ը գրում է.

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ մարտի 1-ին, ժամը 10:30-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ սահմանապահ Արմեն Հովհաննիսյանի մահվան քառասուներորդ օրվա, մարտի 1-ի անմեղ զոհերի և Արցախյան շարժման ժամանակ նահատակված հայորդիների հիշատակին: 

Այս մասին տեղեկացնում են Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից: