22:33 , 28 փետրվար, 2014
Yerkir.am-ը գրում է.
Մեծ կորուստներ ու էլեկտրաէներգիայի փոքր սպառում ունենալով` ՀԷՑ-ը վերջին մի քանի ամիսներին կարողանում է միայն իրեն մատակարարված էլեկտրաէներգիայի գումարը վճարել ու վնասով է աշխատում: Նման պարագայում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց ազգաբնակչությունից պահանջվող վճարների մասով հավելագրումներ անելը ձեռնտու է թե հասարակ էլեկտրիկներին, որպեսզի ցուցանիշ ապահովեն, թե «վերեւներին», որովհետեւ նրանք էլ կորուստների նվազեցման հաշվին պարգեւավճարներ են ստանում` որքան քիչ են կորուստները, այնքան մեծ են պարգեւավճարները: Իսկ հավելագրումներն արվում են նուրբ մեխանիզմով` օգտագործված էլեկտրաէներգիայի տվյալները սովորաբար ամփոփվում են յուրաքանչյուր ամսվա վերջին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ