Ուրախ եմ, որ գիտակցվեց Ռուբեն Հայրապետյանի անհամատեղելիությունը մեր երկրի հետ


22:17 , 3 հուլիս, 2012

Հարգելի հայեր,
Ռ.Հայրապետյանին գործից ազատելը փոքրիկ քայլ է իշխանության համար և մեծ թռիչք Հայ հասարակության համար: Ուրախ եմ ,որ գիտակցվեց նման մարդու անհամատեղելիությունը մեր երկրի հետ: Համոզված եմ , որ հասարակությունը շարունակելու է պայքարը այնքան քանի դեռ նույն մարդը ներկայացնում է Հայաստանը Ֆուտբոլի աշխարհում և ավարտված չէ դատաքննությունը Վահեի գործով: