Հյուսիսային պողոտան Բեյրութում գտնվող նմանատիպ բուլվարի անտաղանդ կրկնօրինակն է


22:28 , 28 փետրվար, 2014

Երբ սկսում էին կառուցել Հյուսիսային պողոտան, Հայաստանի Ուռուգլուխները ծանր ու մեծ գնացին Բեյրութ, որպեսզի տեսնեին, թե ինչ նմանատիպ բուլվար էր կառուցվել այնտեղ, որպեսզի նմանակեին Երևանում: Գնացին տեսան, բայց քանի որ գնացողները Ուռուգլուխներ էին, ապա նրանց մոտ շատ անտաղանդ նմանակում ստացվեց, և մի քանի տարի անց, այն քանդման ենթակա դարձավ, դեռ չբնակեցված: Սա հատուկ նկարեցի Բեյրութում, որպեսզի տեսնեք, թե այնտեղ ինչպես է պահպանվել հատակը և չի կորցրել իր թարմությունը, իսկ ամենակարևորը, տեսեք, թե պատմամշակութային արժեքը ինչ հոգատարությամբ է պահպանված: Ողորմի մեր արժեքներին ....