Բնիկ ամերիկացիները սառցե դարաշրջանը վերապրել են կամրջի վրա


19:30 , 28 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ բնիկ ամերիկացիների նախնիները 25 հազար տարի առաջ տեղի ունեցած սառցե ժամանակաշրջանը վերապրել են`պատսպարվելով Բերինգի կամրջի վրա: Այս մասին նշվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում:

Բերինգի կամուրջ են անվանել այն հատվածը, որը ժամանակին Ամերիկան կապել է Ասիայի հետ: Ներկայումս այն անցել է Բերինգի և Չուկոտյան ծովերի ջրերի տակ:

Գիտնականները ենթադրում են, որ ամերիկացի հնդկացիների նախնիները հենց այնտեղ են ներգաղթել Արևելյան Սիբիրից: