Իմանալով Պուտինի բնավորությունը՝ զարմանում եմ, թե ինչու է դեռ լռում


18:10 , 28 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

18։00 Վիկտոր Յանուկովիչը, անդրադառնալով Ռուսաստանի քայլերին, ասել է, որ Ռուսաստանը պետք է և պարտավոր է գործել։ «Իմանալով Պուտինի բնավորությունը՝  զարմանում եմ, թե ինչու է այսքան ժամանակ նա լռում»,-ասել է նա։


17:47 Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը մայիսի 25-ին նախատեսված նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն անօրինական է համարել և նշել, որ չի մասնակցի դրանց։

Յանուկովիչը նաև նշել է, որ Ռուսաստանի իշխանություններին չի դիմի՝ ռազմական օգնություն ստանալու խնդրանքով։ 

«Ես կարծում եմ, որ ցանկացած ռազմական միջամտություն անընդունելի է։ Ուկրաինան պետք է միասնական և անբաժանելի մնա»,-ասել է նա։

Յանուկովիչը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպել։ Նա պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ, սակայն երբ դա տեղի կունենա, հայտնի չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ