Չինաստանում ձերբակալվել է երեխաների առևտրով զբաղվող ավելի քան 1000 կասկածյալ


17:52 , 28 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանի 27 նահանգների ու ինքնավար շրջանների ոստիկանությունը չեզոքացրել է համացանցի միջոցով երեխաներրի առևտրով զբաղվող 4 «հատկապես խոշոր» խմբավորումների և ձերբակալել է 1094 մարդու: Ազատվել են 382 երեխաներ: Այս մասին տեղեկացրել է Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը: 

2013թ. վերջին Պեկինի ոստիկանությունը համացանցում հայտնաբերել էր 4 կայք, որոնք առաջարկել են նորածինների ու նախադպրոցական տարիքի երեխաների որդեգրման ծառայություններ: 

Հետաքննության ընթացքում հաջողվել էր հայտնաբերել հանցագործներին: Հանցավոր խմբի գործունեությունը դադարեցվել էր փետրվարի 19-ին, երբ ոստիկանության ուժերը միաժամանակ անցկացրել էին կասկածյալների ձերբակալման օպերացիա: