Մարտի 8-ին և ապրիլի 7-ին դպրոցներում պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքությունը բացառելու համար


17:42 , 28 փետրվար, 2014

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ:

Նամակում մասնավորապես նշվում է. «Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, խնդրում եմ, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության ցանկացած դրսևորում բացառելու համար»:

Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին: