Պոլիկլինիկաներում համավճարի կիրառումը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը. ԱՆ


17:28 , 28 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում է կայացրեց Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, այս ընթացքում հանրության շրջանում բացատրական ավելի լայն աշխատանքներ կտարվեն, առավել հստակ մեխանիզմներ կմշակվեն, կնախատեսվեն զեղչային ճկուն սկզբունքներ, շահառուները կիրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ, կնախապատրաստվեն առաջնային օղակի բուժաշխատողները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ