Սիրիական բանակը Դամասկոսի արևելյան ծայրամասում 20 զինված գրոհայինի է ոչնչացրել


17:22 , 28 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Սիրիական զորքերը Դամասկոսի արևելյան ծայրամասում 20 զինված գրոհայինի են ոչնչացրել՝ հայտնում է SANA գործակալությունը: Պաշտոնական լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ օրերս նույն շրջանում ռեժիմի ավելի քան 175 հակառակորդ էր ոչնչացվել:

Բացի դրանից՝ վերջին օրերին սիրիական բանակը Դամասկոսից հարավ կատաղի մարտեր է մղում ընդդիմության զինված խմբավորումների դեմ: Մասնավորապես, ռազմական գործողություններ են իրականացվում Ալ-Կունեյտրա քաղաքի շրջանում, որտեղ գրոհայինները մի քանի բնակավայր են զավթել:

Սիրիական բանակն իր դիրքերն է ամրապնդում նաև Դարաա նահանգում: Բանակը հրետանային կրակ է արձակում գրոհայինների պատվարների ուղղությամբ: