17:42 , 28 փետրվար, 2014Դայանա Բերտրան Հերերան թղթից սքանչելի թռչուններ է պատրաստում: Նրա թղթե քանդակներն այնքան մանրակրկտորեն են ստեղծված, որ առաջին հայացքից թվում է, թե դրանք իրական են: Այս քանդակները բազմիցս ցուցադրվել են տարբեր պատկերասրահներում և արժանացել են դիտողների հավանությանը: Այս շնորհալի քանդակագործը մեծ ճանաչում ունի ինչպես իր հայրենիքում, այնպես էլ արտասահմանում: Ներկայումս Դայանան զբաղված է վեց քանդակներից բաղկացած հավաքածուի ստեղծման աշխատանքներով: Այս հավաքածուն շուտով ցուցադրվելու է Ֆլորիդայում՝ Կորնելի անվան գեղարվեստի թանգարանում:








