16:12 , 28 փետրվար, 2014
Emedia.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ խավիարային դիվանագիտությունն ընդլայնում է իր աշխարհագրությունը քաղցկեղի պես: Մետաստազներից մեկն էլ վերջերս ի հայտ եկավ Կահիրեում:
Հերթական ապատեղեկատվություն սփռող սեմինարը փորձ արվեց իրականացնել փետրվարի 26-ին Կահիրեի առաջատար լրատվական հաստատություններից մեկում՝ «Փոքրամասնությունների իրավական վիճակը միջազգային հակամարտություններում. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուսումնասիրություն» թեմայով՝ կազմակերպված Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության կողմից։ Միջոցառման անթաքույց նպատակն, իհարկե եգիպտական հասարակության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այսպես կոչված «Խոջալուի դեպքերի», Հայաստանի և Արցախի վերաբերյալ հայտնի ադրբեջանական կեղծիքների տարածումն ու հակահայկական տրամադրությունների սերմանումն էր:
Սակայն ճանաչված եգիպտահայ մտավորական, ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանի, ՀՀ դեսպանության կցորդ Վարդգես Հովսեփյանի և եգիպտացի ցեղասպանագետ պրոֆ. Մուհամմադ Ռեֆաթ Իմամի անակնկալ հայտնվելը դահլիճում խառնեց ադրբեջանցիների խաղաքարտերը: Ի պատիվ հարցազրուցավար, «ալ–Դեմոկրատիա» ամսագրի գլխավոր խմբագիր Բեշիր Աբդել Ֆաթթահի՝ հայկական թիմին հնարավորություն տրվեց ներկա գտնվել և մասնակցել քննարկմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ