16:30 , 28 փետրվար, 2014Հեծանիվները մշտապես կմնան այն յուրօրինակ նվերները, որ մենք ստացել ենք մանկության տարիներին: Մեզնից շատերի առաջին անձնական փոխադրամիջոցը հեծանիվն է եղել: Ոտքդ դնում ես ոտնակներին ու առաջ սլանում: Հետագա ողջ կյանքի ընթացքում մենք սիրով ենք հիշում հեծանվային այս զբոսանքները: Հեծանվորդ լինելը շատերի համար գրավիչ երազանք է: Հեծանիվ նստելով՝ մի պահ կտրվում ես իրականությունից, սկսում նորովի ընկալել ժամանակն ու տարածությունը:
Հեծանիվի օգնությամբ մենք սովորում ենք համբերատար լինել և պահպանել մեր հավասարակշռությունը: Հեծանիվ վարելու առաջին փորձերը սովորաբար ուղեկցվում են ցավոտ սայթաքումներով, սակայն մենք համառորեն շարունակում ենք այդ փորձերը և ի վերջո վարժ տիրապետում այդ զարմանահրաշ փոխադրամիջոցին: Ստորև ներկայացված լուսանկարները կստիպեն ձեզ ապրել այն նույն հուզումը, որը զգացել եք առաջին անգամ հեծանիվ նստելիս:
Լուսանկարը՝ Mikko Lagerstedt

Լուսանկարը՝ Jeannette Oerlemans

Photo Credit: Mikko Lagerstedt


Լուսանկարը՝ Hughes Léglise-Bataille

Լուսանկարը՝ Hughes Michelle McFarlane

Լուսանկարը՝ Soumya Bandyopadhyay

Լուսանկարը՝ Midnight – digital