14:38 , 28 փետրվար, 2014 1in.am-ը գրում է.
Փետրվարի 27-ին Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել օրենսդիրների միջև օրինագծի շուրջ, որը նախատեսում է մասնավոր թեքումով դպրոցների «փոխակերպում»: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Նիստի ժամանակ լարվածության թեժացումը հանգեցրել է նրան, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները գործի են դրել բռունցքները:
Ընդդիմադիր պատգամավոր Սևկի Կուլկուօղլուն հարված է ստացել իշխող կուսակցության պատգամավորներից մեկից և արնահոսող քթով հոսպիտալացվել:
Երբ օրինագիծը հրապարակվի կառավարության պաշտոնաթերթում, թեքումով դպրոցները կփակվեն կամ փոխակերպման կենթարկվեն: