Ավստրիայում սառեցրել են 18 ուկրաինացիների հաշիվներ


13:41 , 28 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ավստրիայի իշխանությունները որոշել են արգելափակել իրենց տարածքում գտնվող բանկերում Ուկրաինայի 18 քաղաքացիների հաշիվներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով երկրի արտգործնախարարությանը:

Նախարարությունում նշել են, որ տվյալ միջոցը «ժամանակավոր է և գործում է մինչև ԵՄ-ի համապատասխան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը»: Այն համաձայնեցվել է եվրոպական արտաքին քաղաքականության գերատեսչության, Ավստրիայի ֆինանսների նախարարության և կանցլերի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ