Մասնագետ. Սուր շնչառական հիվանդությունները գլուխ են բարձրացրել


13:35 , 28 փետրվար, 2014

Մասնագետ. Սուր շնչառական հիվանդությունները գլուխ են բարձրացրելAroxj.am-ը գրում է.

<<Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: Շտապօգնության կանչերը 2013թ.-ի համեմատ ավելի քիչ է հատկապես թոքաբորբերով կանչերի դեպքում: Ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններում դիտվում է դիմելիության աշխուժացում>>,-այս մասինAroxj.am-ին հայտնեց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով, հանրապետությունում հիմա շրջանառվում են նաև գրիպի վիրուսները և այլ շնչառական վարակներ: Ներկայում գրիպի վիրուսներից առավել տարածված է H3 ենթատեսակը: Լիանա Թորոսյանը նշեց, որ մանկական բաժանմունքներում հիմնական խոցելի խումբը համարվում են կրծքի հասակի երեխաները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ