Ռիվալդոն մարզչին հեռացրել է Ինստագրամի օգնությամբ


13:28 , 28 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռիվալդոն, ով ներկայում Մոժի Միրիմ ակումբի նախագահն է, ակումբի գլխավոր մարզիչ Աիլթոնին հեռացրել է Ինստագրամի միջոցով:

Ռիվալդոն Աիլթոնին հեռացրել է Պորտուգեզեից 0-2 հաշվով պարտությունից հետո: Ի դեպ, անցյալ շաբաթ 1999 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մոժի Միրիմի կազմում դաշտ է դուրս եկել իր որդու՝ Ռիվալդինյոյի հետ: Ռիվալդոն բացատրել է, որ Աիլթոնը հեռացվել է անբավարար արդյունքների համար:  

Ռիվալդոն հեռացման մասին որոշումն իր և Աիլթոնի նկարի հետ տեղադրել է Ինստագրամ սոցցացնում: