12:57 , 28 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ում 11-ամյա Շիբլի Ուայթը գնդակահարել է պումային, որը փորձել է հարձակվել իր ու 14-ամյա եղբոր վրա, հայտնում է Interfax-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Թուիսփ քաղաքում (Վաշինգտոն նահանգ)` Սիեթլից 240 կմ հեռու: Աղջիկը եղբոր հետ դասից տուն վերադառնալիս է եղել: Ընտանիքի հայրը` Թոմ Ուայթը, նկատել է նրանց հետևից եկող գազանին և բղավել: Երեխաները կարողացել են թաքնվել տանը: Դրանից հետո աղջիկը վերցրել է զենքը և սպանել պումային:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ