12:12 , 28 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել երկրում գործունեություն ծավալող արտասահմանցի մասնագետներին, գործարարներին և ներդրողներին պարզեցված կարգով քաղաքացիություն տրամադրելու օրինագծին: Օրինագիծը քվեարկության նպատակով խորհրդարան է մտցվելու, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գործարարների համար պահանջների թվում են Ռուսաստանում 3 տարվա բիզնեսի փորձը՝ տարեկան առնվազն 10 միլիոն ռուբլի եկամտով: Ինչ վերաբերում է ներդրողներին, քաղաքացիություն կարող են ստանալ նրանք, ովքեր առնվազն 10% մասնաբաժին ունեն 100 միլիոն ռուբլու մաքուր ակտիվ ունեցող ռուսական ընկերություններում: Մասնագետներն էլ ռուսական կրթություն ունենալուց բացի պետք է 3 տարվա աշխատանքային փորձ ունենան Ռուսաստանում: